«Մտահոգիչ է, որ դատավորը մերժել է բողոքի քննարկումը բանավոր ընթացակարգով անցակցնելու միջնորդությունը». Բենիկ Գալստյան
Իրավունք
Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է. «Այսօր ստացանք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշումը, համաձայն որի Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշման դեմ ներկայացված մեր բողոքի վերաբերյալ վարույթն իրականացվելու է գրավոր ընթացակարգով, դատական ակտը կայացվելու է նոյեմբերի 17-ին։
Խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ դատավոր Հովհաննիսյանը մերժել է բողոքի քննարկումը բանավոր ընթացակարգով անցակցնելու մեր միջնորդությունը՝ այդ կերպ զրկելով Գերասիմ Վարդանյանին հրապարակային դատական նիստի ընթացքում իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից։
Այնուամենայնիվ, հուսով եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կունենա բավականաչափ վճռականություն և ազատ կարձակի արդեն 6 ամիս ապօրինի կալանավորված Գերասիմ Վարդանյանին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)