Պետդումայի պատգամավորի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վայոց ձոր
Հասարակություն
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր՝ նոյեմբերի 11–ին, ընդունել է Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կ. Տայսաեւի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկանում է մարզպետարանից, շնորհակալություն հայտնելով ռուսաստանյան խորհրդարանական ուժերին Վայոց ձորի մարզ այցելելու եւ ցուցաբերած ուշադրության համար՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը առաքելության անդամներին ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման հետեւանքով Վայոց ձորի մարզում ստեղծված իրավիճակը։
Այնուհետեւ պատվիրակության անդամները այցելել են Ջերմուկ համայնք՝ սահմանամերձ շրջաններում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)