Մեդվեդևը հիշեցրել է տարածքային ամբողջականության մասին՝ Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերման ֆոնին
ԱշխարհՌուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւն այցելել է Կուրգան, որտեղ ստուգել է Կուրգանի մեքենաշինական գործարանում մարտական տեխնիկայի արտադրությունը։ Զուգահեռաբար նա իր Telegram-ի ալիքում գրառում է կատարել, որում հիշեցրել է տարածքային ամբողջականություն եւ ինքնիշխանություն հասկացությունների մասին։
«Ամեն ինչ կվերադառնա տուն՝ Ռուսաստանի Դաշնություն»,-գրել է նա՝ Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերման մասին լուրերի ֆոնին։
«Բոլոր անտարբեր մարդկանց ալարմիզմը միանգամայն բացատրելի է, իսկ խուճապը՝ ոչ։ Առիթ մի տվեք թշնամուն ուրախանալու։ Եվ հաճախ հիշեցրեք նրան Ռուսական աշխարհի մեծության եւ անսահմանության մասին»,- գրել է նա։