Եղիշե Կիրակոսյանը և Լիպարիտ Դրմեյանը քննարկումներ կանցկացնեն ՄԻԵԴ-ում
ԻրավունքՄիջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը դեկտեմբերի 1-9-ը ներառյալ կգործուղվեն Ֆրանսիա (Ստրասբուրգ), որտեղ կկայանան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն մասնակցելու և քննարկումներ։
Նրանց գործուղելու մասին որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է նոյեմբերի 11-ին։ Այն հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2022 թվականի դեկտեմբերի 1-9-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ կայանալիք խորհրդակցությանը մասնակցելու և քննարկումներ ունենալու նպատակով»,- ասվում է որոշման մեջ: