Ծեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը Կարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազություն Քոչարյանի օգնականը պնդում է՝ Ալեքսանյանն է պահանջել արգելափակել իր մուտքը ԱԺ Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը Ես աջակցում եմ ՔՊ-ին. Ռուբինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ Ռուբինյան Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված Աղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է 

Սիսիանում նոր ընտրություններ կլինեն. «աթոռակռիվը» ՔՊ-ի ներսում թեժացել է

Վերլուծական

Սիսիանում եկող տարվա մարտի 26-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Ինչպես գիտենք, երկու ամիս առաջ կայացած ընտրությունների արդյունքում ավագանի մտած բոլոր ընդդիմադիր ուժերի անդամներն ինքնաբացարկի դիմումներ են գրել, իսկ ՔՊ-ն եւ Արման Բաբաջանյանի կուսակցության ավագանու 2 անդամները չեն կարող քվորում ապահովել, եւ, ըստ օրենքի, ավագանու լուծարումից երեք ամիս հետո նոր ընտրություններ պիտի կայանան:

Այս ընթացքում շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունները համայնքապետի իրենց ԺՊ Արմեն Հակոբջանյանից բավական մեծ են և վերջինս մարտին այլ թեկնածու է ցանկանում տեսնել: Այս խոսակցությունները լուրջ աժիոտաժի հիմք են դարձել և այժմ ՔՊ-ում իսկական աթոռակռիվ է: Բանն այն է, որ Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով՝ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։

Էլի դժգոհ մարդիկ կան Սիսիանի իշխանամետների շրջանում, որոնք պայքար են սկսել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի դեմ: Վերջինիս աջակցում է նախկին ԲՀԿ-ական, սակայն հետո ՔՊ-ին հարած Կարեն Համբարձումյանը, ով նաեւ բարեկամական կապ ունի քաղաքապետի ԺՊ-ի հետ: Քաղաքապետի ԺՊ-ն եւս նախկին ԲՀԿ-ական է, եւ նաեւ դա է դարձել խոսակցությունների հիմնական առիթը։

Ընդհանրապես, Սիսիանում հիմնական հարցերը որոշողը, ըստ էության, հենց Կարեն Համբարձումյանն է, և հենց նա է լինելու  Հակոբջանյանի գլխավոր հենարանը՝ փորձելով հասնել վերջինիս թեկնածության առաջադրմանը:  Մյուս թեւը համակարգում է Ներսես Խաչատրյանը,  վերը նշված Արսեն Ավագյանը եւ ուղնուծուծով այլ ՔՊ-ականներ: Մամուլը գրել էր, որ այս երկու թևերի միջև հակամարտությունը բավական թեժ ընթացք է ստացել:  Կարեն Համբարձումյանը, օրինակ, վերջերս հորդորել է իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին՝ ազատել Արսեն Ավագյանի ազգականներին, որոնք աշխատում են համայնքային ենթակայության հիմնարկներում: Ավագյանի կինն էլ Սիսիանի երաժշտական դպրոցում է աշխատում: 

Համբարձումյանի ազգականներն էլ իրենց Սիսիանում վատ չեն զգում։ «Հայանտառ»-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն,  Կարեն Համբարձումյանի եղբայր Տիգրան Համբարձումյանն ամիսներ առաջ վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ է գրել Ֆեյսբուքի օգտատեր, Մոսկվայից Հայաստան եկած բլոգեր Մերի Տոմոյանի ուղիղ եթերի ժամանակ: Եվ գրելիս այն կարգի է ազարտի մեջ ընկել, որ վիրավորել ու հայհոյել է նաեւ զոհվածների հարազատներին։ Իհարկե, մնալով անպատիժ:

Թե ինչ հանգուցալուծում կունենա Սիսիանում ՔՊ ներքին պատերազմը՝ ցույց կտա ժամանակը, մի բան ակնհայտ է՝ այս իրավիճակից կարող են օգտվել ընդդիմադիր ուժերը, եթե, իհարկե, վերջիններս նույնպես չնախընտրեն աթոռակռիվը և ներքին գզվրտոցը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊեսկով․ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարումՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազություն Քոչարյանի օգնականը պնդում է՝ Ալեքսանյանն է պահանջել արգելափակել իր մուտքը ԱԺԵրևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկելԹուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարի, որի հետևանքով 15 մարդ վիրավորվել էՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըԻսպանիայում ոստիկանությունը ուժ է կիրառել գնացքների բախումից հետո բողոքի ցույցերի ժամանակԵս աջակցում եմ ՔՊ-ին. Ռուբինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ ՌուբինյանՈստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալվածԱղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է Axios-ը տեղեկացել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի ղեկավարության դեմ հնարավոր հարվածների մասինՀայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Կովկասի ապագան«Այսուհետ այսպես է լինելու»․ Փաշինյանը կրկին մեկնաբանել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Բոլսոնարոն ԱՄՆ ժամանելուն պես սահմանապահ ծառայության կողմից ստուգման է ենթարկվելՈւժի կիրառումը պետք է արդարացված լինի.Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Պենտագոնի ղեկավարը աշխատանքից ազատել է ռազմական պլանավորողի առաջատարինՈՒՂԻՂ. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Ներքին ջարդ եք անում, քաղաքացիական պատերա՞զմ եք ուզում․ խաղաղություն կարո՞ղ եք հաստատել (տեսանյութ) Արթուր Բաղդասարյանի փաստաբանը հերքում է ՀԿԱԾ-ի հրապարակած տեղեկություններըԲոմժ են դառնալու, կարան իրենց լկտի պահեն ու բերանները չջարդվի՞. Փաշինյանը սպառնում է (տեսանյութ) ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել կանխել տարածաշրջանում լարվածության սրումըՌուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեինԿարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞ (տեսանյութ) Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. ՕբամաՈստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգումԱնկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան (տեսանյութ) Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է բեռնատար նավի հետ կապված խնդիրների պատճառովԱթոռով է, թե ինչով՝ համարժեք է ու ճիշտ․ աջակցում եմ ՔՊ-ին». Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (տեսանյութ) Էստոնիան Ռուսաստանի սահմանի մոտ մինչև 150 բունկեր կկառուցիTRIPP-ը կարող է ներառել մինչև 5-6 ենթակառուցվածք, այդ թվում՝ գազատար և նավթատար․ Գրիգորյանընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան (տեսանյութ) Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան Hürriyet. Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում բազա հիմնելու հնարավորությունՈչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն (տեսանյութ) Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինԵս գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակըԿորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԸնկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ)
Ամենադիտված