Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառով Արհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարի Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը 

Գյումրու ավագանին կձևավորի հանձնաժողով Ամանորի միջոցառումների ծախսերն ուսումնասիրելու համար

Քաղաքական

Գյումրու ավագանին կձևավորի հանձնաժողով ուսումնասիրելու համար քաղաքում Ամանորի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար նախատեսված ծախսերը: Ավագանու հերթական նիստի ժամանակ առաջադրված նախագիծն Ամանորի ծախսերի մասով ավագանին չընդունեց:

Ավագանու տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ իրենց դեմ քվեարկությունը բացատրեցին նրանով, որ տարիներ շարունակ այդ նպատակով հատկացվող գումարն անփոփոխ է, իսկ միջոցառումների բովանդակությունը՝ նույնը:

Ըստ նախագծի՝ Ամանորի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար   նախատեսվում էր հատկացնել 10  միլիոն 150 հազար դրամ գումար, որից 3 մլն դրամը՝ ամանորյա պարկերի ձեռքբերման, 9 հարյուր հազար դրամը՝ ամանորյա տոնավաճառի և տոնական օրերի ընթացիկ միջոցառումների կազմակերպման, 6 հարյուր հազար դրամը՝ կազմակերպչական և հյուրասիրության  ծախսերի, 850 հազար դրամը՝ լույսերի վառման միջոցառման համար ձայնային և լուսային  տեխնիկայի վարձակալության և գործարկման, 4  մլն 800 հազար դրամը՝ կենտրոնական հրապարակի  գլխավոր տոնածառի և  դեկորների տեղադրման ու  լուսավորման աշխատանքների  համար: 

«Աշխարհում ամեն ինչ փոխվում է, Գյումրիում Ամանորի համար նախատեսված պարկերը մնում են նույնը»,-նշեց ավագանու անդամ Արման Բաղդասարյանը՝ հավելելով, որ, օրինակ, լույսերի վառման   միջոցառման ձայնային և լուսային  տեխնիկայի վարձակալության գումարի փոխարեն երեխաների պարկերը կարելի է ավելի նորմալ տրամադրել:

Եղավ առաջարկ բոլոր ուժերի ներկայացուցիչների ներգրավմամբ սեղմ ժամկետում ձևավորել հանձնաժողով՝ ուսումնասիրելու Ամանորի համար նախատեսված ծախսերը: Գյումրու քաղաքապետը մտահոգություն հայտնեց, որ ժամանակը կարճ է, և այդ պարագայում դժվար կլինի ժամանակի մեջ տեղավորվել:

Մեկ այլ մասնագիտական հանձնաժողով կազմելու որոշում էլ կայացվեց դոտացիայի կրճատման հարցով: Համայնքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը տեղեկացրեց, որ   2022 թվականին 40 մլն դրամով, 2023-ին՝ 208 մլն դրամով ՀՀ կառավարությունը կրճատել է համայնքին հատկացվող դոտացիան (Պետական դրամական հատկացում ձեռնարկություններին, հիմնարկություններին՝ վնասները ծածկելու կամ այլ նպատակների համար): Լենա Ջիլավյանը տեղեկացրեց, որ դոտացիայի նվազեցման  պատճառն իրենց համար անհասկանալի է։ Համայնքի ղեկավար  Վարդգես Սամսոնյանն ավագանուն տեղեկացրեց,  որ արդեն նամակ են գրել Կառավարությանը՝ պարզելու,  թե ինչով է Կառավարության այս քայլը պայմանավորված։ Լենա Ջիլավյանն ավագանու անդամներին առաջարկեց ուղերձ պատրաստել և ուղարկել ՀՀ կառավարություն։ «Դոտացիան համահարթեցման սկզբունքով են տրամադրում, իսկ մենք արդեն 2023 թվականի բյուջեի նախագիծն ավարտում ենք, և մեր դոտացիան կտրեցին։ Հիմա նորից պետք է բյուջե կազմվի, այդքան գումարի չափով նվազեցվեն ծախսերը, և սա այն դեպքում, երբ որոշում կայացրեցինք հունվարից աշխատավարձի բարձրացում անել։ Ես չգիտեմ՝ ոնց ենք տեղավորվելու։ Մեզ լուրջ քննարկում է պետք»,- նշեց Լենա  Ջիլավյանը:

Որոշվեց ավագանու նիստից հետո մասնագիտական խումբ ձևավորել, հարցն արդեն այդ հարթակում քննարկել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված