Կիրովում մեկուկես տարեկան մերկ երեխան փախել է մանկապարտեզից (տեսանյութ)
Ժամանց
Կիրովի մասնավոր մանկապարտեզից մեկուկես տարեկան աղջիկը փախել է։ Նա միայն տակդիրով է եղել, գրում է Baza տելեգրամյան ալիքը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։ Ըստ մանկապարտեզի աշխատակիցների՝ աղջիկը հանգստի ժամին կարողացել է դուրս գալ փողոց։ Երբ բոլոր երեխաներին պառկեցրել են քնելու, դաստիարակներից մեկը դուրս է եկել և մոռացել փակել դուռը։ Այդ պահին աղջիկը պարզապես արթնացել է ու որոշել փախչել։ Վերադարձած դաստիարակը չի նկատել աղջկա անհետացումը։
Սակայն փոստատարը նկատել է աղջկան փողոցներով քայլելիս։ Նա տեսել է երեխային և մեկ այլ կնոջ հետ որոշել նրան տանել իր բնակարան։ Դրանից հետո այդ բնակարան են կանչվել շտապօգնությունն ու ոստիկանությունը։
Այժմ աղջկա առողջական վիճակը լավ է։ Միաժամանակ, երեխայի հայրը կարծում է, որ աղջկան, որպես, պատիժ կարող էին հատուկ փողոց ուղարկել։ Դաստիարակները, սակայն, հայտարարում են, որ նման պատիժներ չեն կիրառում։
Տեսանյութն՝ այստեղ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող