Ուկրաինական զորքերը ՆԱՏՕ-ի 22 արկ են արձակել Դոնեցկի ուղղությամբ. Gazeta
ԱշխարհՈւկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Դոնեցկի և Մակեեվկայի մի քանի շրջաններ՝ նրանց ուղղությամբ արձակելով ՆԱՏՕ-ի 155 մմ տրամաչափի 22 արկ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի տելեգրամյան հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին ռուսական զորքերի վերահսկողության տակ վերցված Պավլովկա գյուղն արդեն «մաքրվել է» 90%-ով։