Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանը միայնակ է կռվում ՆԱՏՕ-ի և Արևմուտքի դեմ
ԱշխարհՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում գրել է, որ ցանկանում է հիշեցնել Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար այս տարվա կարևոր արդյունքները։
Նրա խոսքով, Ռուսաստանը «միայնակ» է կռվում ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ ողջ հավաքական Արեւմուտքի հետ։
«Հետևաբար, անցյալի հետ ցանկացած զուգահեռ սխալ կամ պայմանական է։ Բացառությամբ մի բանի՝ մենք միայնակ կարող ենք ոչնչացնել հզոր թշնամուն կամ թշնամական դաշինքները»,- գրել է Ռուսաստանի նախկին նախագահը։