Հայաստանում ընտանիքի հայրը ծեծի է ենթարկել անչափահաս դստերը «Ինստագրամ»–ում գրանցվելու համար
ԻրավունքԸնտանիքի հայրը ծեծի է ենթարկել կնոջն ու անչափահաս դստերը, վերջինիս՝ «Ինստագրամ»–ում գրանցվելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի օգոստոսին բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել կնոջը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Բացի այդ, քաղաքացին «Ինստագրամ» սոցիալական հավելվածն օգտագործելու պատճառով հարվածներ է հասցրել իր անչափահաս՝ 16–ամյա դստեր գլխին, ուսերին, դեմքին, ոտքերին, ապա կատարել բռնի այլ գործողություն' քաշել վերջինիս մազերից։
Նրա գործողությունների իրավաչափությունը ստուգվելու է ՀՀ քրեկան օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով:
Քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։