Կուլեբան կքննարկի Լավրովի հետ հանդիպման հարցը, եթե առաջարկ լինի
ԱշխարհՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ կքննարկի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման հնարավորությունը, եթե նման առաջարկ ստանա։ Ասել է նա Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կուլեբան ընդգծել է, որ Լավրովը «չի խնդրել հանդիպում, ինչպես ընդունված է դիվանագիտության մեջ», սակայն, եթե ռուս դիվանագետը դա անի, ուկրաինական իշխանությունները ուշադիր կքննարկեն նրա խնդրանքը՝ «հաշվի առնելով ներկա իրավիճակի բոլոր ասպեկտներն ու իրողությունները»։