Էրդողանը մեղադրել է Արևմուտքին և ԱՄՆ-ին Ռուսաստանի վրա հարձակվելու մեջ
ԱշխարհԱրևմտյան երկրները և ԱՄՆ-ն գրեթե առանց սահմանափակումների հարձակվում են Ռուսաստանի վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը սովորական պետություն չէ, այն հզոր պետություն է։ Իհարկե, Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, գրեթե առանց սահմանափակումների հարձակվում է Ռուսաստանի վրա։ Ի դեմս այդ ամենի Ռուսաստանը, իհարկե, դիմադրում է»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Թուրքիան փորձում է պարզել, թե ինչպես կարող է կարգավորել իրավիճակը Ուկրաինայում։ Անկարան կարծում է, որ երկխոսությունը հակամարտության կարգավորման լավագույն միջոցն է, ընդգծել է Էրդողանը։