ԱՄՆ-ում պիթոնը վախեցրել է իր տիրոջն ատրճանակով սպառնացող ավազակներին
ԱյլՏեխասում 17-ամյա դեռահասը հանցակիցի հետ փորձել է ատրճանակով կնոջից գողանալ թագավորական պիթոնին, սակայն նրանք վախեցել են օձից ու փախել, հայտնում է NBC News-ը։
Զենքով գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 17-ամյա դեռահաս։ Պարզվել է, որ ավտոկայանատեղիում գտնվող կասկածյալը հանցակիցի հետ ատրճանակով սպառնացել է կնոջը և պահանջել իրենց տալ թագավորական պիթոնին։ Օձը փորձել է հարձակվել հանցագործների վրա, նրանք վախեցել են ու փախել։
Տուժածն ասել է, որ ցանկացել էր վաճառել իր թագավորական պիթոնին: Նա հայտարարություն էր տեղադրել կայքում, շուտով նրան գրել էր հաճախորդը, ում հետ պայմանավորվել էին հանդիպման վայրի շուրջ։ Սակայն այնտեղ նրան կողոպտիչներ էին սպասում։
Դեպքից հետո կինը մտափոխվել է և այժմ օձին անգին է համարում, քանի որ այն փրկել է իր կյանքը։