Ուկրաինայի իշխանությունները Խերսոնում պարետային ժամ են սահմանել
Աշխարհ
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 12-ին, Ուկրաինայի իշխանությունները Խերսոնում պարետային ժամ են մտցրել ժամը 17:00-ից մինչև 08:00-ը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Յանուշեւիչը։
Բացի այդ, կսահմանափակվի քաղաքից դուրս գալու և այնտեղ մուտք գործելու հնարավորությունը՝ «ականազերծման աշխատանքներն ապահովելու համար»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները ականազերծման պատճառով լրագրողներին առայժմ թույլ չեն տա Խերսոն մտնել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու