Ստամբուլում 6 մարդու կյանք խլած ահաբեկչության կասկածյալը ձերբակալվել է (լուսանկարներ)
Լուսանկարներ
Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած հարձակման մեջ կասկածյալը, հաղորդում է Anadolu գործակալությունը։
«Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում կիրակի օրը պայթյունի պատճառ դարձած ռումբը թողած տղամարդը ձերբակալվել է ոստիկանության կողմից»,- հայտնել է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն»,- ասվում է գործակալության Twitter-յան էջում։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը գործակալությանը հայտնել է, որ կատարվածը համարվում է ահաբեկչական գործողություն։
«Մենք սա համարում ենք ահաբեկչական գործողություն: Մենք կարծում ենք, որ հարձակվողը կին է, ռումբ է պայթեցրել»,- հավելել է Օքթայը:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան կիրակի երեկոյան Twitter-ում գրել է, որ պայթյունի հետևանքով վիրավորված 81 հոգուց 42-ը շարունակում են հոսպիտալացված մնալ։
«Հինգը դեռ վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից երկուսի վիճակը ծանր է»,- ասել է նա՝ հավելելով, որ ստանում են անհրաժեշտ բոլոր օգնությունները։
Պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնում՝ բանուկ Իսթիքլալ փողոցում՝ Բեյօղլու թաղամասի Թաքսիմ հրապարակի մոտ։ Սա զբոսաշրջիկների շրջանում սիրված երթուղիներից մեկն է։ Բացի այդ, այս փողոցում է գտնվում Ռուսաստանի հյուպատոսությունը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով զոհվել է վեց, վիրավորվել 81 մարդ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Ստամբուլի պայթյունի կասկածյալի լուսանկարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)