Արմավիրի մարզից մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզից նոյեմբերի 12-ին մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը, որին, որպես գործընթացը վերահսկող մարմին, մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Գործընթացը շարունակվել է Արարատի մարզում, որի Լուսաշող գյուղում առաջին սիմվոլիկ պիտակը կենդանու ակաջին փակցրել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը:
Այս նախաձեռնությունը կարևորագույն քայլ է միս-մսամթերքի արտադրության ոլորտում սննդամթերքի անվտանգությունն ապահովելու և արդյունավետ վերահսկողություն իրականացնելու ճանապարհին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)