ՆԱՏՕ-ն չի կարող գոյատևել առանց թշնամու․ ՌԴ փոխարտգործնախարար
Աշխարհ
ՆԱՏՕ-ն մի կազմակերպություն է, որը չի կարող գոյատևել առանց թշնամու։ Այսօր, նոր հնարավորություններ փնտրելով, այն տեղափոխվում է ավելի ու ավելի շատ նոր շրջաններ, այժմ դեպի Ասիա՝ Չինաստանի սահմաններ։ Այս մասին ասել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, գրում է Ռիա Նովոստին։
«ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որը չի կարող ապրել առանց թշնամու: Առանց թշնամու այն կմեռնի: Ամենակարևորը թշնամու կերպար ստեղծելն է՝ մոտենալով այդ պոտենցիալ թշնամու սահմաններին»,- ասել է Գրուշկոն:
«Այժմ նրանք Ասիան հռչակել են՝ որպես դաշինքի շահերի գոտի, և արդեն իսկ իրենց պաշտպանական գոտին մղել են մինչև Չինաստանի սահմանները»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն