Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը 2 օր անց ներկայացել է ոստիկանություն
ԻրավունքՆոյեմբերի 10-ին հաղորդվել էր անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 66-ամյա տղամարդու վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը նոյեմբերի 12-ին ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Կատարվում է նախաքննություն: