Ես աջակցում եմ ՔՊ-ին. Ռուբինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ Ռուբինյան Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված Աղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Կովկասի ապագան «Այսուհետ այսպես է լինելու»․ Փաշինյանը կրկին մեկնաբանել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Ուժի կիրառումը պետք է արդարացված լինի.Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) ՈՒՂԻՂ. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Ներքին ջարդ եք անում, քաղաքացիական պատերա՞զմ եք ուզում․ խաղաղություն կարո՞ղ եք հաստատել (տեսանյութ) Արթուր Բաղդասարյանի փաստաբանը հերքում է ՀԿԱԾ-ի հրապարակած տեղեկությունները Բոմժ են դառնալու, կարան իրենց լկտի պահեն ու բերանները չջարդվի՞. Փաշինյանը սպառնում է (տեսանյութ) Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին 

Բնապահպանական ՀԿ-ները՝ Լոռու Քարաբերդի ոսկու հանքավայրում արդյունահանումն ընդլայնելու մասին

Հասարակություն

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն նամակով դիմել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրում գտնվող Քարաբերդի ոսկու հանքավայրում արդյունահանումն ընդլայնելու և լեռնահարստացուցիչ գործարան կառուցելու ծրագրի վերաբերյալ:

Նամակի մեջ ասված է.

««ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն հայտարարել էր 2022թ. նոյեմբերի 4-ին ոսկու արդյունահանումն ընդլայնելու ծրագրի վերաբերյալ

Փամբակում հանրային լսումներ անցկացնելու մասին, սակայն տեղի բնակիչները դեմ արտահայտվեցին և թույլ չտվեցին լսումներ անցկացնել՝ կազմելով համապատասխան արձանագրություն։

«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն մտադիր է ընդլայնել ոսկու արդյունահանումը Քարաբերդի ոսկու հանքավայրում և լեռնահարստացուցիչ գործարան կառուցել։ Ընկերությունը վստահեցնում է, որ մտադիր է օգտագործել նոր տեխնոլոգիաներ՝ հիմք ընդունելով հումքի հարստացման չինական տեխնոլոգիաները։ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն Քարաբերդի ոսկու հանքավայրն ընդհատումներով շահագործում է 2012 թվականից։ Միևնույն ժամանակ ընկերությունը տարածքների վերականգնման միջոցառումներ չի իրականացնում։ Ավիրված տարածքների փոշին աղտոտում է մշակաբույսերը, արոտավայրերն ու մարգագետինները, ինչը տնտեսական և բնապահպանական վնաս է հասցնում տեղի բնակիչներին, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և գյուղատնտեսական այլ գործունեությամբ:

Հանքարդյունաբերության անմիջական ազդեցության տակ գտնվող Քարաբերդ բնակավայրում սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է: Համայնքապետարանի «շենքը» երկաթե վագոն տնակ է, գյուղում բացակայում են հաղորդակցության միջոցները։ Գյուղում չկա ո՛չ դպրոց, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ բուժկետ, բացակայում է ոռոգման համակարգը։

Արդյունահանման տարածքի ընդլայնումը կարող է բացասաբար անդրադառնալ Քարաբերդ գյուղն ընդգրկող Փամբակ խոշորացված համայնքում բնապահպանական մեծ ծրագրի իրականացման վրա։ Ծրագիրն ուղղված է միգրացիոն միջանցքներում վայրի կենդանիների կենսաբազմանության պահպանմանն ու աջակցում է ազդակիր համայնքներում «կանաչ» տնտեսությանն անցմանը: Հանքարդյունաբերական ընկերությունների զուգահեռ գործունեությունը կարող է հանգեցնել ազդակիր համայնքներում ներդրումների դադարեցմանը: Ավելի համեստ նպատակներ են դնում անհատ ձեռներեցները, ովքեր ուսումնասիրում են գյուղատնտեսական տուրիզմի և զբոսաշրջության այլ տեսակների զարգացման հնարավորությունները բացառիկ գրավիչ բնական գոտում:

Այս բոլոր նախագծերը վտանգված կլինեն, եթե ընդերքօգտագործողների պարտավորությունները՝ վերականգնել խախտված տարածքները, իրական ցուցանիշների և մոնիթորինգի տվյալների հիման վրա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտվածությունը, թղթի վրա մնան։ Հիշեցնենք, որ 2018 թվականին ՀՀ էներգետիկայի, ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը պարտքի պատճառով վարչական գործ էր հարուցել «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի նկատմամբ։ 2019 թվականին պարտքերի վճարումից հետո գործի վարույթը կարճվել է։ Սակայն բնակավայրում սոցիալ-էկոլոգիական իրավիճակը չի փոխվել։

«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի՝ ոսկու արդյունահանումն ընդլայնելու և վերամշակման գործարան կառուցելու նոր նախագիծը պետք է հետաձգել այնքան ժամանակ, մինչև չվերանայվեն «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի ընդերքօգտագորման պայմանագրում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընկերության ստանձնած պարտավորությունները և չամրագրվեն համայնքի իրական կարիքներից բխող պարտավորություններ, մինչև ընկերությունը չվերականգնի Քարաբերդի ոսկու հանքավայրի խախտված տարածքները, չստեղծի  վերը նշված բոլոր գործողություններն իրականացնելու հիմնադրամ, և, ի վերջո, չներկայացնի հանքարդյունաբերական տեխնոլոգիաների կիրառման լավագույն փորձը։

Անընդունելի ենք համարում հանրային լսումները միայն Փամբակ համայնքում անցկացնելու փորձը՝ առանց Քարաբերդի ոսկու հանքավայրի անմիջական ազդեցության տակ գտնվող, բայց ազդակիր համայնքի կարգավիճակ չունեցող Վանաձոր քաղաքի և Մեղրուտ գյուղի մասնակցության։

Կոչ ենք անում Փամբակ խոշորացված համայնքի տեղական իշխանություններին հատուկ քննարկումներ նախաձեռնել «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից ստանձնած, բայց չկատարված պարտավորությունների վերաբերյալ, պահանջել գնահատել Քարաբերդի ոսկու հանքավայրի արդեն իսկ առկա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և համայնքի բնակիչների առողջության վրա։ Քաղաքացիների մասնակցությամբ բացահայտել Փամբակ համայնքի կարիքներն ու հնարավորությունները և զարգացման առաջնահերթությունները՝ ստեղծելով սոցիալ-բնապահպանական քաղաքականություն, որը կնպաստի համայնքի կայուն զարգացմանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպություն,

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ես աջակցում եմ ՔՊ-ին. Ռուբինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ ՌուբինյանՈստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալվածԱղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է Axios-ը տեղեկացել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի ղեկավարության դեմ հնարավոր հարվածների մասինՀայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Կովկասի ապագան«Այսուհետ այսպես է լինելու»․ Փաշինյանը կրկին մեկնաբանել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Բոլսոնարոն ԱՄՆ ժամանելուն պես սահմանապահ ծառայության կողմից ստուգման է ենթարկվելՈւժի կիրառումը պետք է արդարացված լինի.Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Պենտագոնի ղեկավարը աշխատանքից ազատել է ռազմական պլանավորողի առաջատարինՈՒՂԻՂ. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Ներքին ջարդ եք անում, քաղաքացիական պատերա՞զմ եք ուզում․ խաղաղություն կարո՞ղ եք հաստատել (տեսանյութ) Արթուր Բաղդասարյանի փաստաբանը հերքում է ՀԿԱԾ-ի հրապարակած տեղեկություններըԲոմժ են դառնալու, կարան իրենց լկտի պահեն ու բերանները չջարդվի՞. Փաշինյանը սպառնում է (տեսանյութ) ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել կանխել տարածաշրջանում լարվածության սրումըՌուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեինԿարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞ (տեսանյութ) Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. ՕբամաՈստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգումԱնկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան (տեսանյութ) Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է բեռնատար նավի հետ կապված խնդիրների պատճառովԱթոռով է, թե ինչով՝ համարժեք է ու ճիշտ․ աջակցում եմ ՔՊ-ին». Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (տեսանյութ) Էստոնիան Ռուսաստանի սահմանի մոտ մինչև 150 բունկեր կկառուցիTRIPP-ը կարող է ներառել մինչև 5-6 ենթակառուցվածք, այդ թվում՝ գազատար և նավթատար․ Գրիգորյանընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան (տեսանյութ) Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան Hürriyet. Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում բազա հիմնելու հնարավորությունՈչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն (տեսանյութ) Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինԵս գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակըԿորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԸնկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինNYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համարԵրկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրանՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնումԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Մելանյա Թրամփը հաստատել է դեպի Ալեշկի ամերիկացի լրագրող դիտորդների ուղարկումըՈր հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետո
Ամենադիտված