Ադրբեջանի դեսպանը կրկին կանչվել է Իրանի ԱԳՆ
ԻրանԱդրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ։
Ինչպես հայտնում է Oxu.Az-ը, նրան բողոքի նոտա են հանձնել «երկրի տարածքում Ադրբեջանի մի շարք քաղաքացիների կողմից կատարված հանցավոր գործողությունների կապակցությամբ»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել էր Իրանի ԱԳՆ։ Պատճառը ադրբեջանական ԶԼՄ-ներում և Ադրբեջանի պաշտոնյաների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ շարունակվող քարոզչությունն ու զրպարտությունն էր։