Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ հայրը «փորձել է սպանել իրեն»
ԱյլԱմերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը կրկին խոսել է Ջեյմի Սփիրսի մասին՝ ասելով, որ նա դաժանաբար է վերաբերվել իր հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
«Այսինքն, ես զգում էի, որ հայրս փորձում է սպանել ինձ: Այս մասին մի քանի անգամ խոսել եմ, ես ապացույցներ ու վկաներ ունեմ»,- ասել է երգչուհին։
Նա նաև պատմել է, թե ինչպես էին իրեն ստիպում աշխատել «շաբաթը յոթ օր». «Եթե ինձ գնահատեին, ուրեմն հայրս երկու վայրկյանում բանտարկված կլիներ»,- նշել է նա:
«Ես երբեք մեծ գումարներ չեմ ներդնի և դատարան չեմ դիմի, որպեսզի տեսնեմ՝ արդյոք հայրս պատասխանատվության կենթարկվի։ Ես ընտրում եմ ժպտալը և ցույց տալ դա իմ ընտանիքին մինչև այն օրը, երբ մահանամ»,- հավելել է Սփիրսը։