Պուտինը «Մայր հերոսուհու» կոչում է շնորհել Կադիրովի կնոջը
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով առաջին անգամ շնորհել է «Մայր հերոսուհու» կոչում, այդ թվում՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կնոջը՝ Մեդնիին։ Այս մասին ասված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալի հրամանագրում։
«Ընտանիքի ինստիտուտի ամրապնդման և երեխաների դաստիարակության գործում մեծ ծառայությունների համար «Մայր հերոսուհի» կոչումը շնորհել Օլգա Իվանովնա Դեխտյարենկոյին <...> Կադիրովա Մեդնի Մուսաևնային»,- ասվում է փաստաթղթում։