Մարաթոնի ժամանակ ծխող չինացին համացանցի աստղ է դարձել
ԱյլՉինաստանի բնակիչը հայտնի է դարձել սոցցանցերում, քանի որ ծխել է մարաթոնի ժամանակ, գրում է Oddity Central-ը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վազորդը 50 տարեկան է, և սա նրա առաջին մարաթոնը չէ։ Ըստ ամենայնի, չինացին այնքան է վարժվել երկար տարածություններ վազելուն, որ հենց մրցավազքի ժամանակ ծխելը նրա համար խնդիր չէ։ Սա տղամարդուն համբավ է բերել տեղական սոցցանցերում. կադրերը, որոնցում նա պատկերված է ծխախոտի գլանակը ձեռքին, մեծ տարածում են գտել համացանցում:
Այն բանից հետո, երբ վազորդը հայտնի դարձավ, մարաթոնի կազմակերպիչները կիսվել են նրա արդյունքների տվյալներով, ինչը ոչ միայն ապացուցում է, որ նա մասնակցել է միջոցառմանը, այլ նաև խոսում է այն մասին, որ տղամարդը վազել է 42 կմ 3 ժամում՝ հազար մասնակիցների մեջ զբաղեցնելով 515-րդ տեղը։