Հինգ դատավոր մարզերից տեղափոխվել են Երևան
ԻրավունքՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 14-ի հրամանագրերով ՀՀ մարզերից հինգ դատավոր տեղափոխվել և նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:
Այսպիսով, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանը, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանը, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հասմիկ Ջալալյանը և Կիմա Արզումանյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: