Ռոնալդուն չի տեղափոխվի «Բավարիա»
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն չի տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Նշվում է, որ Ռոնալդուն մյունխենյան ակումբին հետաքրքիր չէ իր տարիքի, ինչպես նաև թիմի հետ կապված այլ ծրագրերի պատճառով: Հետաքրքիր է, որ ակումբները նույնիսկ չեն բանակցել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Ռոնալդուն բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին խաղը Անգլիայի Պրեմիեր լիգայում Լոնդոնի «Ֆուլհեմի» դեմ։ Իսկ մի քանի տուր առաջ նա հեռացվեց առաջին թիմի հետ մարզվելուց՝ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում եզրափակիչ սուլիչից առաջ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտը լքելու համար։ Ռոնալդուն ներկա չի եղել հանդերձարանում, երբ թիմակիցները տոնել են հաղթանակը։