Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառով Արհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարի Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունը Վահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը 

Հայկական օրակարգ. երբ կփոխվի իշխանությունը. Մաս 2. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Լիդերները կամ առաջնորդության ձևաչափերը իրենց չարած կամ տապալած գործի համար, որպես արդարացում վերջում նշում են հասարակության որակը։ Սա կիսաճշմարտություն է, որը երբեք արդարացում չի կարող լինել։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Կիսաճշմարտության մի կողմը.  հանրային որակներ

Այո, արևելյան կոնֆորմիզմը խեղդում է մեր պետական մտածողությունը։ Մարդիկ նոյեմբերի 9-ից հետո մասնակցում էին ցույցերի, երթերի՝ մեղադրելով այս իշխանություններին ամենածանր մեղքերում, բայց հետո մեկ էլ հայտնվում են իշխանության մեջ՝ տարբեր պաշտոններում, պատից կախում Նիկոլի նկարը ու գոհ նստում։ Մենք բոլորս, վստահ եմ, նման ցանկ ճանաչում ենք՝ Երևանի կենտրոնից մինչև գյուղապետներ։ Փակ միջավայրերում նրանք շարունակում են վերջին բառերով խոսել իշխանության մասին։

Պետական համակարգից, մեծ հաշվով, չեղան հրաժարականներ, բացառությամբ ԱԳՆ և ԱԱԾ համակարգերի, որտեղից մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ ու ղեկավարներ ուղղակի հնարավոր չհամարեցին իրենց մնալն այս իշխանության մեջ։

Քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների մեծամասնությունը չկարևորեց սեփական «ես»-ը ու հրաժարականով չսահմանազատվեց այս իշխանությունից, թեև տանը և փակ միջավայրերում նրանք ևս լրիվ այլ բաներ են ասում։

Հավաքական գիտակցության մեջ հայրենիքի և մի ամբողջ սերնդի կորուստը չառաջացրեց բնական ռեակցիաներ։

Հայ հասարակությունն իր արժանապատվությունը չհամարեց  վիրավորված, իսկ դա նշանակում է, որ նրա/մեզ հետ կարող է պատահել ցանկացած աղետ։

Կիսաճշմարտության մյուս կողմը. Վերնախավի որակներ

Մեր իրականությունը մտքում պետությունը մերժած ժողովրդի վարքագիծ է։ Բայց ես չեմ մեղադրում ժողովրդին։ Իսկ ո՞վ է սարքել առողջ պրոցեսների շարժիչը, ո՞վ է սարքել մեխանիզմը, որ առողջ լավ սերուցքը լծվի նույն գործին՝ իշխանություն փոխելու,  պետություն պահելու, ու դառնա առողջ մագնիս՝ ավելի լայն շերտերի համար, ո՞վ է սարքել 21-րդ դարին հարիր ճիշտ ձևաչափեր, որոնք կապահովեին լայնորեն ինտեգրված աշխատանքի հնարավորություն։

Վիքիպեդիայում հանդիպում ես անկախ Հայաստանի հրապարակային գործիչների մասին մի ձևակերպման՝ պետական և քաղաքական գործիչ։

Անձամբ ճանաչում եմ մի քանի տասնյակ այդպիսինների, որոնք 5-10-15 տարի եղել են պատգամավոր ու մի ելույթ չեն ունեցել, ինքնուրույն մի միտք չեն ձևակերպել, 5-10-15 տարվա մեջ մի անգամ ինքնուրույն չեն քվեարկել, «սկզբունքափոխ» են եղել ամեն հրամար առիթով։ Բա եթե այս երկրի պետական-քաղաքական գործիչները նրանք էին, էլ ո՞նց ձևավորվեր քաղաքացի, ո՞նց ձևավորվեր պետական մտածողությամբ հասարակություն։

Ֆրանսիայի հրապարակի բազմամարդ հավաքների օրերին իշխանական պրոպագանդան մի բան էր ֆիքսել՝ չափազանց թանկ մեքենաներով ու թանկ հագուկապով լիդերությունը։ Եվ սրան հակադարձել չստացվեց։

Իսկ իրականություն այն է, որ 21-րդ դարում ուղղակի հնարավոր չէ ապահովել լայն ազգային կոնսոլիդացիա, եթե դրա հայտ ներկայացրած լիդերությունը տեղյակ չէ քաղաքացու օրակարգից՝ չի մտնում խանութ, տեղյակ չէ գներից, չի նստում մետրո, չի քայլում փողոցներով, չի գնում սովորական պոլիկլինիկա, չգիտի՝ ինչ է մանկապարտեզի հերթը, ուսման վարձի խնդիրը և այլն։

Այստեղ  առաջանում է ֆալշ և Չհամախմբում։ Հետևաբար՝ Նիկոլի իշխանության մնալը։

Այդ պատճառով էլ չհասկացվեց, որ «մեր օրակարգը» պետք է լիներ հենց քաղաքացու օրակարգը։ Եթե քեզ հասկանալի չէ քաղաքացու օրակարգը, դու չես խոսում նրա հետ այդ օրակարգի շուրջ, ապա քաղաքացին երբեք չի կանգնի քո կողքին։

Ամենավատ իշխանությունը կարող է միառժամանակ մնալ, նույնիսկ՝ երկար մնալ, եթե նրա հեռացման գործը չի կազմակերպվում։

Մենք համակերպվեցինք 5000 զոհի հետ, մի ողջ սերնդի կորստի, Արցախի 2/3-ի կորստի, հիմա մեզ պատրաստում են 150 հազարի արցախաբնակ հայության կորստին։ «Իսկ արդյո՞ք մեզ պետք է պետություն» հարց-վարակը արդեն տարածվում է։

Ո՞նց կանգնեցնենք վարակը, երբ հիմնական գործոնները՝ իշխանության տեսակ, ընդդիմության անկենսունակություն, հասարակության որակ, բոլորը դրա օգտին են։

Շարունակելի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար)
Ամենադիտված