Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) ՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետ Մերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետո Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը Կենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Զգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործում ԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց 

«Մեծ Բրիտանիայում այսօր տեղի ունեցողը շատ չի տարբերվում նրանից, ինչին ՀՀ-ն դիմակայում էր 30 տարի առաջ»

Քաղաքական

Էներգետիկ ճգնաժամ, վախ ատոմային էներգետիկայի հանդեպ, հանրային դժգոհություն- դասեր, որ Մեծ Բրիտանիան կարող է քաղել 1990-ականների Հայաստանից Բրիտնական The Telegraph պարբերականն այսպես է վերնագրել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի նոր հոդվածը, որում որոշակի համեմատություններ են արվում 1990-ականների Հայաստանի վիճակի և Մեծ Բրիտանիայի ներկայիս դրության միջև։

«Հետխորհրդային երկիրը ելք գտավ իր աղետալի ճգնաժամերից։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն, անկասկած, կարող է լուծումներ գտնել Բրիտանիայի՝ ավելի մեղմ խնդիրներին»,- այսպես է հոդվածը սկսել Հայաստանի չորրորդ նախագահը։ Նա վերհիշել է 1990-ականների Հայաստանը, որտեղ երբեմնի «լույսերի քաղաք» հռչակված Երևանը 1991-1995 թվականներին բախվել էր էներգետիկ լուրջ ճգնաժամի: Հայերի կողմից այդքան սիրելի ծառերը հատվեցին՝ որպես վառելանյութ։

Ընտանիքները փայտի վրա ճաշեր էին պատրաստում, իսկ երեխաները կարդում էին մոմի լույսի ներքո։ Հիվանդանոցներն աշխատում էին մի քանի ժամվա էլեկտրաէներգիայով: Մինչև Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի էներգետիկ կարիքները լիարժեքորեն բավարարվում էին տեղական ատոմային ու հիդրոէլեկտրակայաններով, ինչպես նաև՝ Ռուսաստանից ներմուծվող էժան գազով։ Սակայն 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո հասարակական դժգոհությամբ պայմանավորված, փակվեց ատոմային էլեկտրակայանը»,- հիշում է Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ դա ավելի շատ հուզական , քան՝ ռացիոնալ որոշում էր, քանի որ ատոմային էլեկտրակայանը երկրաշարժից չէր տուժել։

Կարճ ժամանակ անց՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը զրկվեց նաև ռուսական գազից՝ այլևս կախված մնալով տարատեսակ օտար աղբյուրներից... Հայաստանի չորրորդ նախագահը նշում է, որ այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետին բաժին են հասել խնդիրներ, որոնք այլ տեսակ փորձություն են այդ երկրի համար։ «Սակայն արդյունավետությունը, խելացի կառավարումը, կարգապահությունը և վճռականությունն ամենուր են գնահատելի:

Ակնհայտ բոլոր տարբերություններով հանդերձ՝ այն, ինչ տեղի է ունենում Մեծ Բրիտանիայում, այնքան էլ տարբեր չէ այն իրավիճակից, որին Հայաստանը ստիպված էր դիմակայել մոտ երեք տասնամյակ առաջ»,- նշում է Արմեն Սարգյանը: Արմեն Սարգսյանի խոսքով՝ Մեծ Բրիտանիան այսօր ունի ներուժ իրեն որպես էներգիայի նոր աղբյուրների ուսումնասիրման ու զարգացման առաջամարտիկ վերադիրքավորելու համար։ «Նման ջանքերը կպահանջեն նաև ազնվորեն հաշվի նստել նախկին որոշումների հետ...

Դասը մեկն է՝ չի կարելի անտեսել էներգիայի ստացման և ոչ մի աղբյուր՝ լինի դա նավթը, գազը, ջրածինը, թե՝ ատոմային, արևային կամ քամու էներգիան, եթե այն կարող է օգնել հաղթահարելու ներկայիս ճգնաժամը»: Հանրությունը կարող է դիմանալ դժվարություններին, եթե խնդրահարույց հարցերում լինի հստակություն: Եւ հենց սա է կառավարության գործառույթը՝ օգնել խոցելի խմբերին, թափանցիկ լինել հանրության հետ, ներկայացնել առկա մարտահրավերներն ու ջանասիրաբար խրախուսել ոչ ստանդարտ գաղափարները, որոնք կօգնեն այս երկրին առաջատար դիրք զբաղեցնել դեպի ածխածնազերծ աշխարհ տանող երթում»,- եզրափակել է նախագահ Սարգսյանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետոՀրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ռոդրիգեսը պահանջել է, որ Անգլիայի բանկը վերադարձնի Վենեսուելայի ոսկու պահուստներըԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
Ամենադիտված