Հայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիան ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո Քայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանը Ուկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնով Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անունները Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները Եկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմ Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել է Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի 

«Ծանր, անորոշ ու սպասողական վիճակ է». Շահան Գանտահարյանը՝ Լիբանանում տիրող իրավիճակի մասին

Հասարակություն

Լիբանանում ռազմական գործողությունները տեղի են ունենում երկրի հարավային հատվածներում և Բեյրութի արվարձաններում, որտեղից  տասնյակ հազարավոր ներքին փախստականներ տեղափոխվում են դեպի երկրի համեմատաբար ապահով շրջաններ: 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ  Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակին:

«Անվտանգության իրավիճակին առընթեր կանխատեսելի է նաև հումանիտար ճգնաժամը, որովհետև հավաքական կեցավայրեր, բուժօգնություն, դեղորայք ու սնունդ է անհրաժեշտ»,-մանրամասնեց Գանտահարյանը:

Անդրադառնալով հայ համայնքին՝ նա նշեց, որ հայկական թաղամասերն ու ազգային հաստատությունները ռազմական գործողությունների վայրերից հեռու են գտնվում, սակայն չի բացառվում, որ փախստականների ալիքը հասնի նաև հայաբնակ շրջաններ:

«Իրավիճակը քննարկելու և տարբեր սցենարների նախապատրաստվելու համար հայկական քաղաքական կուսակցությունները նիստեր են գումարել: Հայ բարեսիրական միությունների ներկայացուցիչները քննարկել են փախստականների կենցաղային, դեղորայքի, սննդի խնդիրները լուծելու հարցերը՝ հայաբնակ շրջաններ հասնելու դեպքում»,- ասաց նա: 
Գանտահարյանի բնորոշմամբ՝ Լիբանանում բավականին ծանր, անորոշ ու սպասողական իրավիճակ է: 

«Իսրայելը խնդիր է դրել վերականգնել իր հյուսիսային հատվածի խաղաղությունն ու անվտանգությունն, ինչը ենթադրում է վերադարձնել հյուսիսային Իսրայելից տեղահանված ժողովրդին: Դրա համար նախապայման են համարում  հարավային Լիբանանում բուֆերային, անվտանգության գոտու ձևավորումը»,-ասաց միջազգայնագետը՝ հավելելով, որ բացի հարավային Լիբանանից և Բեյրութի արվարձաններից, թիրախավորվել են  այլ  շրջաններ ևս, այդ թվում՝ քրիստոնյաներով բնակեցված այն հատվածները, որտեղ շիա գյուղեր կան և «Հեզբոլլահ»-ը կենտրոնատեղի ունի: Ըստ Գանտահարյանի՝ հիմնական թիրախներ են հանդիսանում «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներն ու պատասխանատուները:
Նրա դիտարկմամբ՝ չնայած միջազգային հանրության կողմից  սկսել են կոչեր հնչել լայնամասշտաբ, տարածաշրջանային պատերազմի չգնալու և հրադադարի  հաստատման վերաբերյալ, սակայն նման միտում դեռևս տեսանելի չէ: 

«Իսրայելը շրջեց իրավիճակն այն առումով, որ եթե Գազայում հրադադար լիներ, ապա, բնականաբար, հրադադար կլիներ նաև հարավային Լիբանանում, բայց Գազայի դեպքում կա ներիսրայելյան բողոքի հսկայական ալիք, մինչդեռ՝ լիբանանյան ուղղությամբ՝ «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմում, զգացվում են ժողովրդական աջակցության տրամադրություններ»,-պարզաբանեց Գանտահարյանը:

Նա ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պայմանավորեց նաև Իրանի դիրքորոշմամբ:

«Թեհրանն այս վերջին բռնկման օրերին մի քանի ուշագրավ հայտարարություն արեց, որ Իրանը չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ, բայց կառչած է մնալու  ինքնապաշտպանության իրավունքին, չնայած՝ ինքնապաշտպանությունից են խոսում և՛ Իսրայելը, և «Հեզբոլլահ»-ը: Իրանի կողմից նաև հայտարարվեց, որ «Հեզբոլլահ»-ը չի կարող միայնակ դիմակայել Արևմուտքի ամբողջական աջակցությունը վայելող Իսրայելին: Դա ենթադրում էր, որ բանալին մի կողմից նաև Իրանի ձեռքին է գտնվում: 

Երկրորդ՝ Իրանը հորդորեց «Հեզբոլլահ»-ին, որ ներկա պահը հարմար չէ Իսրայելի դեմ հարձակվելու համար: Իհարկե, այս հայտարարությունները որոշակիորեն փոխվեցին «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանությունից հետո, որը շատ ցնցող գործողություն էր: Այդ առումով, թերևս, Իրանի հակադարձումը դեռ պարզ չէ, բայց կարծում եմ, որ նրա շահերից չի բխում գնալ լայնամասշտաբ պատերազմի և ներգրավվել դրան»,-համոզմունք հայտնեց միջազգայնագետը: 

Գանտահարյանի կարծիքով՝ հարձակումները, թիրախային, ծավալային տեսքով, դեռևս կշարունակվեն, որովհետև ռազմական գործողությունների ընդհանուր կանոնները փոխվեցին փեյջերների ու ռացիանների համընդհանուր պայթյուններից հետո, և թիրախային հարվածները ավելի ուժգին բնույթ ստացան, իսկ դրանց աշխարհագրությունն ընդլայնվեց հարավային Լիբանանից դեպի Բեյրութ ու այլ շրջաններ:

«Նախօրեին շատ էին տեղեկությունները, որ Իսրայելը պատրաստվում է ցամաքային ներխուժման գործողությունների, ինչի համար զորքեր է կուտակել սահմանին: Այս պահի դրությամբ թիրախային հարձակումները շարունակվում են և դեռևս պարզ չէ՝ ցամաքային ներխուժումը կլինի,՝ թե ոչ, բայց պարզ է, որ Իսրայելն առաջադրել է այդ բուֆերային զոնայի ձևավորումը»,-ընդհանրացրեց Շահան Գանտահարյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողությունՖրանսիայի մի քանի շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվիԿատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետոԱդրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոններըԵկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել էՀույն ուսուցիչները հոկտեմբերի 21-ին 24-ժամյա գործադուլ կանցկացնենՍևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ԴատախազությունՈւկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվիՄասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համարՆեթանյահուն սպառնում է Իսրայելի հակառակորդներին նոր հզոր հարվածներովՌաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն ենՎրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունըԿանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվելԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին չի կարողացել ստանալ հրթիռի արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներԵկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր ՎրթանեսՄասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայիԱրհեստական բանականության գործարանի տարածքում վերամբարձ կռունկի դիտաշտարակից ենթակապալառու աշխատակիցը ընկել է ու մահացելՄարսելում զանգվածային միջոցառումները արգելվել են անկարգությունների պատճառով Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրըTelegraph. Մեծ Բրիտանիան նպատակ ունի առաջնահերթ մուտք ունենալ ԵՄ արհեստական ​​բանականության շուկաԿոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոնՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել ՀայաստանըԵրևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՌուբիոն խոստովանել է, որ Ուկրաինական հակամարտությունը հեշտ չէ լուծելCBS. ԱՄՆ-ը առայժմ չի զրկի ուկրաինացի փախստականներին երկրում մնալու իրավունքիցՍևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ ՓաշինյանԾննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգվածՈւկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներինԲոլսոնարոյի որդուն կասկածում են փողերի լվացման մեջԾեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՀյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվելՎարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտԱրաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարՓրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՌուբիոն կոչ է արել Զելենսկիին կենտրոնանալ հակամարտության դադարեցման վրաՄրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Ամենադիտված