Հայաստանում դինամիկ զարգանում է բժշկական և գործարար զբոսաշրջությունը. Էկոնոմիկայի փոխնախարար
Քաղաքական
Հայաստանի զբոսաշրջության զարգացման ռազմավարության նախագծի մշակումը գտնվում է ավարտական փուլում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Նա նախ հիշեցրեց, որ զբոսաշրջության ոլորտում նշանակալից իրադարձություն էր Զբոսաշրջության մասին օրենքի ընդունումը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի սեպտեմբերին։ Ըստ փոխնախարարի՝ այն նախատեսում է ծառայությունների որակի բարելավում և զբոսաշրջիկների իրավունքների պաշտպանություն։
«Սույն օրենքի ընդունումը կամրապնդի ճանապարհորդների վստահությունը և կնպաստի անվտանգ և հարմարավետ միջավայրի ստեղծմանը բոլոր նրանց համար, ովքեր այցելում են մեր երկիր»,-ընդգծեց Հովակիմյանը։
Խոսելով Հայաստանի զբոսաշրջության զարգացման ռազմավարության նախագծի մասին՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ նախագծի մշակումը գտնվում է ավարտական փուլում։
«Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն ռազմավարական առումով առանձնացնում է զբոսաշրջության զարգացման չորս հիմնական ուղղություն՝ պատմամշակութային, արկածային, բնական և գաստրոնոմիական տուրիզմ: Այս ուղղություններով ընդգծվում է զբոսաշրջիկների համար առաջարկների բազմազանություն և նպաստում յուրահատուկ զբոսաշրջային արտադրանքի զարգացմանը: Հայաստանում նաև դինամիկ զարգանում են բժշկական և գործարար զբոսաշրջությունը»,-եզրափակեց Էկոնոմիկայի փոխնախարարը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)