Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ին Կասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունը Աբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվում Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթ Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին «Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին 

«Որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը»․ Լիլիթ Գալստյան

Բլոգոսֆերա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը, նրան պարտադրել սեփական պարտվողականությունն ու դիվանագիտական իմպոտենտությունը։

Մինչ Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայնությամբ բանաձև է ընդունում՝ վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, մինչ մի շատ երկրներ դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան, մինչ ԱՄՆ որոշ կոնգրեսականներ բարձրաձայնում են Ադրբեջանին ռազմական հանցագործությունների պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության մասին, նփ-ն շրջանառության մեջ է նետում նոր «շրջանակային համաձայնագիր» ձևակերպումը։ Ի դեպ, սրան զուգահեռ, օդ թողնելու քարոզչական տրյուկով,, ներքին լսարանի առջև երկու օր շարունակ խոսում է Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների մասին։
Այսօր փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «շրջանակային համաձայնագրի» էությունը, բացահայտում է, որ այն սկզբունքների հավաքածու է, կառուցված Ալմա -Աթիի հռչակագրի, ՄԱԿ-ի փաստաթղթերի վրա, և այն ներառում է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության ապրելու իրավունքը, մշակութային հարցերը։ Եվ ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի մասին։

Ըստ էության նփ-ի հանգույն, նա էլ է փորձում հանրությանը ներշնչել, թե նախկիններն այս հռչակագրով կանխորոշել են Արցախի ճակատագիրը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Դժվար թե, ԱԳՆ-ում չեն տիրապետում սույն Հռչակագրի տեքստին, դժվար թե ՄԱԿ-ի փաստաթղթերին հղում կատարելիս, իրազեկ չեն ՄԱԿ-ի կանոնադրությանն ու հիմնարար սկզբունքներին, ուր ազգերի ինքնորոշման իրավունքը դեռ ոչ ոք չի դենոնսացրել։
Դժվար թե տեղյակ չեք նաև, որ Ալմա-Աթիի հռչակագիրը Հայաստանը վավերացրել է վերապահություններով, իսկ Ադրբեջանն իրեն խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում։
Ահա Հռչակագրի այն հատվածը/հաստատումները/, ուր ամրագրված է ինքնորոշման իրավունքը և այլ սկզբունքներ, որոնց վրա կառուցում են իրենց հարաբերությունները տվյալ Հռչակագիրը ստորագրած երկրները․

« ․․․ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության ու ինքնիշխան հավասարության փոխադարձ ճանաչման և հարգման, ինքնորոշման անքակտելի իրավունքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և իրավահավասարության սկզբունքների ուժի գործադրումից և ուժով սպառնալիքից, տնտեսական և ճնշման ցանկացած այլ մեթոդից հրաժարվելու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, միջազգային իրավունքի նորմերի ու հանրաճանաչ այլ սկզբունքների ու պարտավորությունների բարեխիղճ կատարման հիման վրա․․․»։
Ի վերջո, տասնյակ հայանպաստ փաստաթղթերից, միջազգային նորմերից ինչո՞ւ եք ընտրում ամենաթրքամետը, ամենախոցելին, ցեղասպանականը․․․
Դուք կամ պետություն ունենալու կամք ու կարողություն չունեք, կամ էլ ծառայում եք թշնամուն»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը
Ամենադիտված