Ստամբուլում շենք է փլուզվել․ փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսել ԱԺ-ն վավերացրել է ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդ ՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական առևտրային դինամիկա չի եղել. Կարապետյան (տեսանյութ) Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին Պապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել (տեսանյութ) Նիդերլանդները պատրաստ է աջակցել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացին և ԵՄ-ի հետ կապերի խորացմանը․ դեսպան Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները (տեսանյութ) Ազգային ժողովը վավերացրեց TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց (տեսանյութ) Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ) 

Ինչ է արվել այն ժամանակ և ինչ է արվում հիմա․ Արսեն Ջուլֆալակյան

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդիկ հիմնականում փորձում են արդարացումներ գտնել իրենց ձախողումներին…

Այդպես եղավ 44-օրյա պատերազմից միանգամից հետո, երբ իշխանության «թեթև ձեռքով» ներդրվեց «ոչինչ հնարավոր չէր անել, ամեն ինչ կանխորոշված էր» բացարձակ սուտ թեզը: Նույնը շարունակվում է հիմա, թե իբր «ոչինչ այլևս մեզանից կախված չէ»:

Առաջարկում եմ ստորև ծանոթանաք Արցախյան 1-ին պատերազմի հերոսական կարևորագույն դրվագներից մեկին: Այն ժամանակ ևս շատերն ասել են, թե «այլևս ոչինչ հնարավոր չէ անել»: Բայց ի տարբերություն այսօրվա, ժամանակի ՀՀ և ԱՀ իշխանություններն այդ կարծիքին չէին:

Արցախի Պաշտպանության Պետական Կոմիտե - 1992թ օգոստոս

Շուշիի օպերացիայից շուրջ 1 ամիս անց (1992թ հունիս) Ադրբեջանը մեծ թափով անցնում է հարձակման Ասկերանի, այնուհետև Մարտակերտի ու Լաչինի ուղղությամբ։ Միասնական ռազմական ղեկավարման ու ցաքուցրիվ ֆիդայական ջոկատների պայմաններում արդեն օգոստոսի սկզբներին Ադբեջանի հսկողության տակ էր անցել ԼՂԻՄ կեսից ավելին, իսկ Ստեփանակերտն ու ճանապարհը դեպի Հայաստան լի էր փախստականներով։ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը այդ ժամանակ հայտարարել էր, թե աշնանը Ստեփանակերտում թեյ է խմելու, իսկ Սևանում լվալու է ոտքերը։

1992թ. Օգոստոսի 12-ին ԼՂԻՄ Գերագույն Խորհրդի(ԳԽ) հավանությամբ ստեղծվում է Պաշտպանության Պետական Կոմիտե(ՊՊԿ):

ԳԽ խոսնակ Գեորգի Պետրոսյանն ու վարչապետ Օլեգ Եսայանը հրաժարական են տալիս ու իշխանությունը փոխանցում նորաստեղծ ՊՊԿ-ին, որի նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրա տեղակալ է նշանակվում Ժիրայր Պողոսյանը:

Նախարարների խորհուրդը դե յուրե պահպանվում է, սակայն փաստացի վարչապետի պաշտոնը իրականացնում է Քոչարյանը, ով առաջադրում է նոր կազմ՝

* Ռոբերտ Քոչարյան - նախագահ

* Կարեն Բաբուրյան - նախագահի տեղեկալ

* Սերժ Սարգսյան - ինքնապաշտպանական կոմիտեի ղեկավար

* Արմեն Իսագուլով - ներքին գործերի ղեկավար

* Սամվել Բաբայան- Զորքերի հարամանատար

* Բորիս Առուշանյան- տնտեսական գծով ղեկավար

* Վալերի Բալայան - պաշտպանության և ավտանգության կոմիտեի ղեկավար

Կոմիտեի առաջին որոշումներն ուղղված էին ռազմական դրության ամրապնդմանը, ընդհանուր զորակոչ կազմակերպելուն, ռազմական դատախազություն, պարետատուն ու զինվորական տրիբունալի ստեղծմանը։ Ինքնապաշտպանության կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանը օգոստոսի 14-ին ստորագրում է հրաման, որով ստեղծվում էին Արցախի Հանրապետության պաշտպանական շրջանները, ինքնապաշտպանական ուժերի կազմակեպման նոր կառուցվածք, կանոնավոր ստորաբաժանումներ (գումարտակներ, դիվիզիաներ)։

Կոմիտեն նախաձեռնում է Պարտադիր Զորակոչ,Բանակին են միանում բոլոր տղամարդիկ անխտիր, ովքեր կարող են զենք բռնել։ Ստացվող օգնությունը տրամադրվում էր բանակին, ու բնակչությունն իր հերթին շահագրգռված էր միանալու զինվորականներին՝ աջակցություն ստանալու համար։ Կոմիտեն որոշում է կայացնում սեփականությունից զրկել բոլորին, ովքեր խուսափում են զորակոչվելուց ու լքում են ԼՂԻՄ-ը, իսկ բնակարանները տրվում էին կռվողներին։ Դրանից հետո մարդկանց արտագաղթը դանդաղում է։ Իրականացվում է Արցախում հոսանքի վերականգնում։

Կոմիտեն նախաձեռնում է նաև առանձին զինվորական ջոկատների միավորումը՝ կազմավորելով դասակներ, վաշտեր ու գումարտակներ։ Այդ աշխատանքը իրականացնում է Սամվել Բաբայանը։ Չենթարկվող ու կանոնավոր բանակային կանոններ չընդունող ռազմիկները ենթարկվում էին պատասխանատվության։

Արդյունքում մի քանի ամիս անց Արցախն ուներ արդեն մոտ 15.000 կանոնավոր բանակ, որը ենթարկվում էր գլխավոր շտաբին։ Շտաբը ղեկավարում էին խորհրդային տարիներից ռազմական մեծ փորձ ունեցող զինվորականներ՝ այդ թվում

Քրիստափոր Իվանյանը, Անատոլի Զինևիչը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Սեյրան Օհանյանը...

1992-ի սեպտեմբերին Ադրբեջանը գրավել էր գրեթե ողջ Մարտակերտի շրջանը, որտեղ մինչ այդ բնակվում էր 45.000 հայ։ Շուտով իրավիճակը սկսեց կտրուկ փոխվել, ու մինչ աշնան վերջ Արցախի զորքերը դուրս եկան Խաչենագետ ու Թարթար գետերը բաժանող սարերի բնագծին:

Իսկ արդեն 1993թ գարնանը հայկական կողմն ազատագրում է Մարտակերտի շրջանի մեծ մասը և շարունակելով հաղթական երթը՝ նույն թվականին ոչնչացնում է թշնամու ռազմահենակետերը Քարվաճառի, Ակնայի, Վարանդայի, Քաշունիքի, Ջրականի և Կովսականի շրջաններում

Պաշտպանության պետական կոմիտեն գործում է մինչև 1993թ նոյեմբերի 10, երբ Ռոբերտ Քոչարյանի հրամանով ստեղծվում է Արցախի Պաշտպանության Բանակը...

Հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելուց՝ զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին

1992թ-ի հունիսին դժվար թե շատերը նման բան պատկերացնեին...

հ.գ.1 համեմատեք, ինչ է արվել այն ժամանակ և ինչ է արվում հիմա:

հ.գ.2 նույնիսկ մեր նորագույն պատմությանը ծանոթ չենք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստամբուլում շենք է փլուզվել․ փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսելil Giornale. Մելոնին կասեցրել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը մինչև ԱՄՆ ընտրություններըԱԺ-ն վավերացրել է ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական առևտրային դինամիկա չի եղել. Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի ԱԳՆ-ը չի մանրամասնել, թե արդյոք Մբապեի ներողությունը կհանգեցնի բոյկոտի մեղմացմանըՄոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին Reuters. Կատարը Իրանին է ներկայացրել Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագրի նախագիծՊապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել (տեսանյութ) Նիդերլանդները պատրաստ է աջակցել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացին և ԵՄ-ի հետ կապերի խորացմանը․ դեսպանՉինաստանը հայտարարել է, որ Թայվանը վաճառում է իր հիմնական արդյունաբերությունները՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարԻ՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները (տեսանյութ) Ազգային ժողովը վավերացրեց TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրըԶելենսկին հայտնել է, թե ամսական քանի Patriot հրթիռ է ուղարկում ԱՄՆ-ըԱննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց (տեսանյութ) Թրամփը նշել է, որ Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները պարտադիր չէ, որ ուղիղ լինենՕլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիրԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԷս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԱշխարհի առաջնության մասին․ այն չէր կարող հեշտ լինել. Չեմպիոն Արթուր Դավթյան (տեսանյութ) Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կաջակցի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն ԳրիգորյանինՍտեղծվել է Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի սահմանանշանների չափագրման աշխատանքային խումբՃամբարակ-Դիլիջան ճանապարհին «ՎԱԶ»-ն ու «Գազելը» բախվել են․ 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոցՆեթանյահուի կուսակցությունը առաջատար է Իսրայելի խորհրդարանական ընտրություններումԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. Աշոտյան Գառնիկ Չոլաքյանն այսօր կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունումԱրմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրումԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերըԼիլիթ Ստեփանյանից հետո պատգամավորական մանդատը կստանա Էդգար ԱռաքելյանըԹրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները ոչինչ չի ստացել Ուկրաինային օգնելու համարՀոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպԹրամփը առաջարկել է Վենեսուելան դարձնել ԱՄՆ-ի մասԲրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil Աննա Գրիգորյան․Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ«Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ․ չքանդենք եղածը». Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինՈւկրաինան հայտարարել է SpaceX-ի օգնությամբ իր առաջին փորձնական կապի արբանյակի արձակման մասինԴիմակավորված անձինք Ավանում թալանել են բանկի վճարային տերմինալը․ գողացել են շուրջ 4 միլիոն դրամԹրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումըՆեթանյահուի դաշինքը նախնական արդյունքներով չի ապահովել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունըՄիրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալՋեֆրի Հինթոն․ ի՞նչ կլինի, երբ արհեստական բանականությունն ավելի խելացի դառնա, քան մարդըԳորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը ԼարսումԱրմեն Աշոտյան․ TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախիԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում․ ամբողջական ցանկըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներԹրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասին
Ամենադիտված