Սպիտակում վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի․ ամուսիններն ու նրանց 2 անչափահաս երեխաները հայտնվել են բաց երկնքի տակ
Արտակարգ Պատահար
4 օր առաջ Սպիտակ համայնքի Պանրագործների փողոցի թիվ 220 հասցեում գտնվող վագոն-տնակում հրդեհ էր բռնկվել: Վաղ առավոտյան ստացած ահազանգից հետո ժամանած փրկարարները մարել են կրակը միայն 2 ժամ անց: Վագոնն տնակն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Չեն կարողացել փրկել ոչ կահույք, ոչ հագուստ, ոչ էլ կենցաղային տեխնիկա: Ընտանիքի հոր՝ Կարեն Ստեփանյանի խոսքով, հրդեհն ամենայն հավանակնությամբ՝ բռնկվել է հոսանքի տատանումից: Ստեփանյանների ընտանիքն այս վագոն-տնակում ապրում էր 10 տարի: Իրենց համար հարմարություններ էին ստեղծել:
Ու կրակը կարճ ժամանակում ամեն ինչ ոչնչացրել է: Վնասի չափը կազմում է մոտ 4 միլիոն դրամ: Հրդեհից հետո ընտանիքը բարեկամնների տանն է ապրում, գնալու տեղ չունեն: Բայց այնտեղ էլ երկար ապրել չեն կարող: Ընտանիքն օգնության խնդրանքով դիմել է Սպիտակի քաղաքապետարան:
Սակայն առաջարկվող օգնությունն այդքան էլ մեծ չէ: Ընտանիքն այս պահին անելանելի վիճակում է և դիմում է պատկան մարմիններին ու սրտացավ մարդկանց, բնակվելու համար տարածք տրամադրելու և դրամական օգնության համար, որպեսզի կարողանան որևէ տեղ ապրել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)