Քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
ԻրավունքԱյսօր Հանրապետության հրապարակից եւ հարակից տարածքներից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ այցի արդյունքները կամփոփվեն Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։