Չեմ կասկածում, որ ԱԱ-2022-ում կհաղթենք Անգլիային. Մակրոն
ՍպորտՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին որոշել է գուշակել աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի խաղի ելքը։ Նա ավելի վաղ կանխատեսել էր, որ աշխարհի գործող չեմպիոնները կհաղթեն Լեհաստանին 3:1 հաշվով՝ Լևանդովսկու, Մբապեի և Ժիրուի գոլերով: Հիմա հերթը Անգլիայինն է։
«Գրեթե չեմ կասկածում, որ հաղթելու ենք։ Չնայած դեռ չեմ կարող նշել հաշիվը, կարծում եմ, որ կհաղթենք։ Հաշիվը կասեմ հանդիպման նախօրեին, նախ պետք է նայեմ հայտացուցակները։
Ուզում եմ շնորհավորել մեր թիմին Լեհաստանի դեմ հիանալի խաղի կապակցությամբ։ Եթե հաղթենք Անգլիային, ապա ես ներկա կլինեմ կիսաեզրափակչում և եզրափակչում, ինչպես խոստացել էի»,- հայտնում է RTL-ը Մակրոնի խոսքերը։
Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը դարձավ իր խմբում առաջինը։ Նախ թիմը հաղթեց Ավստրալիային (4:1) և Դանիային (2:1), իսկ հետո պարտվեց Թունիսին (0:1):
Դեկտեմբերի 10-ին աշխարհի գործող չեմպիոնները քառորդ եզրափակիչում կխաղան Անգլիայի հետ: