Անկարայում հայտարարել են, որ Բաքուն աջակցում է «գազային հանգույցի» նախագծին
ԱշխարհԹուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Ադրբեջանը եւ մի շարք այլ երկրներ աջակցություն են հայտնել երկրում Ռուսաստանի առաջարկած «գազային հանգույցի» նախագծին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ադրբեջանի նախագահ Ալիեւն իր աջակցությունն է հայտնել այս նախագծին… Շաբաթվա վերջին նրանց (ադրբեջանական) պատվիրակությունը կլինի իմ հյուրը Ստամբուլում, մենք կքննարկենք այս նախագիծը»,- ասել է Դոնմեզը 24tv-ին տված հարցազրույցում։