«Ժողովուրդ». Ընդդիմադիրներն այսօր ևս ԱԺ նիստին չեն մասնակցի․ ի՞նչ է սպասվում
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգը երեկ իշխող ուժը քննարկեց առանց ընդդիմադիրների։ Նիստերի դահլիճ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամները եկան միայն օրվա վերջում, երբ հայտարարությունների ժամն էր, եւ ելույթներ ունեցան:
Խորհրդարանական աշխատանքը իշխանության ու ընդդիմության մասնակցությամբ այսքանով ավարտվեց։ Նիստի հիմնական օրակարգը քննարկվեց միայն իշխանականների մասնակցությամբ։ Այսօր եւս Ազգային ժողովի նիստերը կշարունակվեն, սակայն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն արդեն իսկ հայտնել է, որ այսօր եւս ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին: Այդ օրերին ԱԺ է գալիս նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: