Դժբախտությունը հաղթահարելն ուժեղանալու ուղիներից մեկն է. Արմեն Սարգսյան
ՀայաստանՀայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է.
«Այսօր 1988թ․ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։
Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում և խոնարհվում ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի առաջ, կիսում նրանց հարազատների ցավը:
Դժբախտությունը հաղթահարելն ուժեղանալու ուղիներից մեկն է: Նաև դրա շնորհիվ կարողացանք հառնել 1988-ի երկրաշարժի ավերակներից։
Նորը ստեղծելը, նորը կառուցելը և, դրա կողքին, նաև հինը վերականգնելը, նրան նոր շունչ տալը զոհերի հիշատակը հարգելու լավագույն ճանապարհն է»: