«Պաշտպան հայրենյացի» նախագիծը 91 կողմ ձայնով ընդունվեց․ ընդդիմադիրները կողմ քվեարկեցին նախագծին
ՀասարակությունԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկել 91 պատգամավոր։
Ավելի վաղ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ իրենք կողմ են ծրագրի ներդրմանը: