40-ամյա երևանցին Սառնակունք գյուղի գազալցակայանի դրամարկղի սեղանից գողացել է 190 հազար դրամ և բռնվել
ՀասարակությունԴեկտեմբերի 5-ի առավոտյան ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ ժամը 04.30-ի սահմաններում, օգտվելով աշխատակցի բացակայելու հանգամանքից, Սառնակունք գյուղի գազալցակայանի դրամարկղի սեղանի վրայից գողացել են մոտ 190 000 դրամ:
Ոստիկանության Սիսիանի և Արտաշատի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Երևանցի 40-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: