49-ամյա Հայդի Քլումը People's Choice Awards մրցանակաբաշխությանը ներկայացել է մինի զգեստով
ԼուսանկարներԳերմանացի սուպերմոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Հայդի Քլումը դարձել է People's Choice Awards մրցանակաբաշխության հրավիրյալ աստղը։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 6-ին, Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում տեղի ունեցավ People's Choice Awards ամենամյա մրցանակաբաշխությունը։ Գալա երեկոյի համար Հայդին կրում էր կանաչ և սպիտակ մինի զգեստ՝ երկրաչափական նախշերով և բաց մեջքով։ Արտաքին տեսքն ամբողջացրել էր Making The Cut-ի սպիտակ բարձրաճիտ կոշիկներով: Մոդելը մազերը հարդարել էր ուղիղ և երեկոյան դիմահարդարում է արել։