Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ» Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել 

Թմրամիջոց, թռչող սարք, բջջային. հրապարակվել է ՔԿՀ-ներում գտած արգելված իրերի՝ նոյեմբեր ամսվա ցանկը

Իրավունք

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը:

Արդարադատության նախարարությունը ներկայացնում է նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:

Այսպիսով` «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթափոխի ընթացքում պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ բնակելի գոտուն մոտեցող և դեպի առաջին մասնաշենք ընթացող թռչող սարք է նկատվում։ Անմիջապես իրականացվել է վերոնշյալ հատվածի տեղազննություն, որի արդյունքում առաջին մասնաշենքի տանիքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված, կասկածելի պարունակությամբ փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, չոր և շոկոլադին նմանվող զանգվածներ, ինչպես նաև թափանցիկ տարա՝ լցված կոնյակին բնորոշ հոտով և գույնով հեղուկ զանգվածով։

Նույն քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը մեկ այլ դեպքով ահազանգել է հնարավոր ներնետման մասին: Անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, և հիմնարկի պահակետերից երկուսի միջնամասում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգված և բջջային հեռախոս: 

Մեկ այլ դեպքով՝  «Սևան» քրեակատարողական հիմնարկում հերթական շրջայց կատարելիս, դատապարտյալների համար նախատեսված մարզադաշտի խոտածածկին հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված և սպիտակ, շոկոլադին նմանվող փոշեզանգվածներ:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է այն մասին, որ ճանապարհին նկատել է սև ավտոմեքենա, որի միջից կատարել են ներնետում հիմնարկի արգելագոտու տարածք և արագ հեռացել։ Իրականացվել է տեղանքի զննություն, և դիտաշտարակի մոտ հայտնաբերվել է դեղին փաթեթ, որի մեջ առկա է եղել սպունգով փաթեթավորված երկու բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտերի։

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված սառնարանը, որի արդյունքում պարզվել է, որ սառնարանի շարժիչի վրա զոդման եղանակով  ամրացված է լրացուցիչ մետաղյա կափարիչ։ Շարժիչն ամբողջությամբ առանձնացրել են և ստուգել անվտանգության ռենտգեն սարքի միջոցով։ Արդյունքում՝ սառնարանի շարժիչի լրացուցիչ հատվածում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 9 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ, 1 լիցքավորիչ, USB 8 լար, 3 ականջակալ և բջջային հեռախոսի 2 մարտկոց։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը: Արդյունքում սպորտային համազգեստի ձախ գրպանից հայտնաբերել են 2 կաթոցիկ, որոնց պատերին առկա են եղել թմրամիջոցին նմանվող զանգվածներ՝ մոխրացված վիճակում։

Մեկ այլ դեպքով՝ նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը։ Զննության արդյունքում 0․5 լիտր տարողությամբ նարնջագույն հյութի պլաստմասե 4 շշերի մեջ նստվածքի տեսքով հայտնաբերել են թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգվածներ։ Քաղաքացին  հայտնաբերվածի վերաբերյալ բանավոր հայտարարել է, որ հյութն իրեն են փոխանցել կալանավորված անձի ծանոթները՝ վերջինիս փոխանցելու համար։

Նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել մեկ այլ կալանավորված անձի,որի արդյունքում վերջինիս գրպանից հայտնաբերել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։

Վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցներն այլ դեպքով անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն, սակայն վերջինիս մոտից ոչինչ չեն հայտնաբերել։ Այնուհետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին թաքցրած տեղից ծառայողներին է ներկայացրել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն բուսական զանգվածներ:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացուն։ Վերջինիս պիջակի օձիքի տակից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, կասկածելի զանգված։ Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ չգիտի, թե խուզարկությամբ հայտնաբերվածն ինչ կարող է լինել։

Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
Ամենադիտված