Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
ՀայաստանԴեկտեմբերի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար։ Արմեն Գրիգորյանը հաջողություններ է մաղթել տիկին դեսպանին հետագա աշխատանքային գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ։
Տիկին դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել առաքելության ընթացքում ձևավորված փոխադարձ ջերմ և գործնական հարաբերությունների ու արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով Հայաստանին և հայ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն։