Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր առաջին անգամ մահապատիժ է իրագործվել
ԱշխարհԹալիբներն իրագործել են Աֆղանստանում իրենց իշխանության գալուց ի վեր առաջին մահապատիժը, հայտարարել Է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը՝ հրապարակելով «Թալիբան»-ի հայտարարությունը: Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
Հաղորդվում Է, որ այսօր Ֆարահի նահանգում մահապատժի Է ենթարկվել մի տղամարդ, որը մեղադրվում Էր սպանության մեջ: Մահապատժին ներկա են եղել շարժման բարձրաստիճան անդամներ, այդ թվում՝ Մուջահիդը, Գերագույն դատարանի դատավորը, ինչպես նաև երկրի ՆԳՆ-ի և ԱԳՆ-ի ղեկավարների պաշտոնակատարներ Սիրաջուդդին Հաքանին և Ամիր Խան Մութաքին:
2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել Է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին ԱՄՆ-ի զինվորականների պահպանության տակ գտնվող Քաբուլի օդանավակայանից իրականացվեց Արևմուտքի երկրների քաղաքացիների և նրանց հետ համագործակցող աֆղանցիների զանգվածային տարհանում: