79 տարի ամուսնացած զույգը մահացել է նույն օրը՝ մի քանի ժամվա տարբերությամբ
ԱյլԱՄՆ-ից 79 տարի ամուսնացած զույգը մահացել է նույն օրը՝ մի քանի ժամ տարբերությամբ, գրում է Daily Mail-ը։ Ըստ իրենց երեխաների՝ ծնողները երբեք չեն վիճել ու երջանիկ կյանքով են ապրել։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Գոհաբանության տոնից հետո Ջուն Մալիկոտը ծանր հիվանդացել է և հայտնվել հիվանդանոցում։ Նրա ամուսին Հյուբերթը այնքան անհանգստացած էր կնոջ վիճակով, որ իր առողջական վիճակը նույնպես կտրուկ վատացավ և հայտնվեց Օհայոյի նույն կլինիկայում։
Զույգը գտնվել է նույն սենյակում և անգիտակից վիճակում է եղել հինգ օր։ Վեցերորդ օրը Հյուբերթը մահացավ քնի մեջ, 20 ժամ անց՝ Ջունը։ Զույգի որդին՝ 76-ամյա Սեմը, ասում է, որ իր ծնողներն ապրում էին երջանիկ և արժանապատիվ կյանքով:
«Նրանք միասին երկար երջանիկ կյանք ապրեցին և նվիրված էին Աստծուն և ընտանիքին», - հավելել է տղամարդը:
Ջունին և Հյուբերթին են թողել երեք երեխա, յոթ թոռ և 11 ծոռ: