Ռուսաստանում հարսնացուն հարսանիքի ժամանակ դանակահարել է ամուսնուն և հեռացել՝ ամուսնությունը տոնելու
ԱյլՌԴ Նովոռոսիյսկում տեղի 38-ամյա բնակչուհին հարսանիքի օրը դանակով հարձակվել է իր փեսայի վրա։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 22-ի երեկոյան։ Ամուսնությունը գրանցելուց հետո նորապսակները հարսանիքը նշել են իրենց բնակարանում։
Խնջույքի ժամանակ վիճաբանություն է սկսվել տղամարդու և կնոջ միջև։ Ամուսինը դուրս է եկել պատշգամբ և մեջքով նստել դեպի մուտքը։ Նրան թիկունքից մոտեցել է հարսնացուն ու դանակով հարվածել կրծքին։
Դրանից հետո աղջիկը վերադարձել է հյուրերի մոտ և շարունակել տոնել իր հարսանիքը։
Տղամարդը հոսպիտալացվել է, կասկածյալին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։