Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարին Դոնֆրիդը քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ գործընթացի հեռանկարները։
Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնում է, որ Բայրամովը Դոնֆրիդին տեղեկացրել է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակի, հաղորդակցությունների բացման աշխատանքի եւ սահմանազատման հարցերի մասին։
«Դոնֆրիդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում կայունություն հաստատելու ջանքերին: Նա նշել է, որ կարեւոր է առաջ տանել խաղաղ գործընթացը՝ առաջնորդների եւ նախարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ։