Վուչիչը ԱՄՆ դեսպանին ասել է, թե Սերբիան ինչպես է լուծելու Կոսովոյի խնդիրը
ԱշխարհՍերբիան մտադիր է փոխզիջումային լուծում գտնել Կոսովոյում ստեղծված իրավիճակի համար և կշարունակի քաղաքական երկխոսությունը։ Այս մասին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Հիլի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սերբիան հավատարիմ է քաղաքական երկխոսությանը և փոխզիջումային լուծում գտնելուն՝ սերբերի ու ալբանացիների կայուն, անվտանգ և բարգավաճ գոյակցության համար», - ասվում է Վուչիչի վարչակազմի հայտարարության մեջ:
Սերբիայի նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ Կոսովոյում իրավիճակի սրման ֆոնին։