Թայվանը 1 մլն դոլար կուղարկի Կիև՝ էլեկտրաէներգիայի գեներատորներ գնելու համար
ԱշխարհԹայվանի իշխանությունները 1 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն կուղարկեն Կիևին՝ էլեկտրաէներգիայի գեներատորների գնման համար։ Այս մասին տեղեկանում ենք Թայվանի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից, հայտնում է Gazeta.ru-ն։
«Թայվանի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Վուն ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին 1 միլիոն դոլարի չափով դիզելային էներգիայի գեներատորների ձեռքբերման հարցում օգնության մասին», - ասվում է ԱԳՆ-ում:
Ինչպես գրում է ուկրաինական Telegraph թերթը, միջոցները կուղղվեն էլեկտրաէներգիա արտադրող սարքավորումների, այդ թվում՝ դիզելային և բենզինային գեներատորների ձեռքբերմանը, որպեսզի Կիևի ավելի քան 3 միլիոն բնակիչները «գոյատեւեն դաժան ձմռանը»:
Զեկույցում ասվում է, որ Թայվանի կառավարությունը քաղաքի բնակիչներին կնվիրի նաև վերմակներ, շարֆեր, ձեռնոցներ և տաք հագուստ: