Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը շուտով կավարտվի․ Բլինքեն
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով պաշտոնապես կմիանան Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են դառնալ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ: Նրանց զինվորականները ուս-ուսի ծառայել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի հետ Կոսովոյում և Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում»,- ասել է Բլինքենը:
Նա նշել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի զինված ուժերը կկարողանան առանց խնդիրների փոխգործակցել Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի հետ։
Բլինքենը վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն մոտ ապագայում պաշտոնապես կընդունի երկու պետություններին որպես իր անդամներ։ Նա ընդգծել է, որ երկրները կոնկրետ գործողություններ են ձեռնարկել իրենց պարտավորությունները կատարելու համար, այդ թվում՝ Թուրքիայի նկատմամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)