Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին
ՀասարակությունԺնևում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի հերթական նիստին: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «GAVI» միջազգային դաշինքի խորհրդի անդամ է և 2021թ.-ից ներկայացնում է Հայաստանը: